«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները խոսել է թիմի կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի ապագայի մասին, ում պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի հունիսին։
«Մենք ցանկանում ենք անել ամեն ինչ, որպեսզի նրան հնարավորինս երկար պահենք: Իմ կարծիքով նա կարող է դառնալ երկրորդ Թոմաս Մյուլերը։ Նա կարող է մնալ այստեղ մոտակա 20 տարին»,- Հայների խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նախորդ մրցաշրջանում 21-ամյա Մուսիալան «Բավարիայի» կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։