«Ռեալը» ցանկացել է ձեռք բերել Լիոնել Մեսսիին

Կատալոնական «Բարսելոնայի» լեգենդ Լիոնել Մեսսին կարող է հայտնվել Մադրիդի «Ռեալում»: Այս մասին խոսել է արգենտինացի աստղի առաջին գործակալ Օրասիո Գաջիոլին։

«Մադրիդի «Ռեալը» հետաքրքրություն է ցուցաբերել Լեոյի նկատմամբ, երբ նա դեռ երիտասարդ էր։ Մեսսին այդ ժամանակ 16-17 տարեկան էր: Սակայն Լիոնելը չցանկացավ հեռանալ «Բարսելոնայից»,- Գաջիոլիի խոսքերն է փոխանցում Marca-ն։

Մեսսին «Բարսելոնայի» ակադեմիայի սան է։ Հարձակվողը «կապտանռնագույնների» առաջին թիմում հանդես է եկել 2005-ից 2021 թվականներին։