Նեյմարի վերականգնումը հետաձգվում է

«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը լիովին կապաքինվի այս աշնանը։ Այս մասին հայտնում է AS-ը։

Նա չի խաղացել անցյալ տարվա հոկտեմբերից՝ Բրազիլիայի հավաքականում խաղալու ժամանակ խաչաձև կապանների պատռելուց հետո։

Աղբյուրի տեղեկություններով՝ Նեյմարի վերականգնումը ձգձգվում է։ Բրազիլացուն ևս երկու ամիս կպահանջվի, որպեսզի վերջապես մարզավիճակ ձեռք բերի։

Նեյմարի վերադարձը սպասվում է այս տարվա նոյեմբերին։

«Բարսելոնայի» և ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստը Սաուդյան Արաբիայում հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից։