«Մանչեսթեր Յունայթեդը» նախատեսում է հաջորդ ամառ խոշոր տրանսֆեր իրականացնել

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Կրիստալ Փելասի» կիսապաշտպան Էբերեչի Էզեի ծառայություններով, հայտնում է Manchester Evening News-ը։

Աղբյուրի համաձայն՝ տրանսֆերը կարող է տեղի ունենալ հաջորդ ամառ։ 26-ամյա անգլիացու պայմանագիրը թիմի հետ ներառում է 68 միլիոն ֆունտ ստեռլինգ ազատման կետ, որը կարող է ակտիվացվել 2025 թվականի ամռանը։

Այս մրցաշրջանում Էզեն չորս հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո: