Լիոնել Մեսսին նշել է, թե ում է համարում պատմության մեծագույն մարզիկ

Արգենտինայի հավաքականի հարձակվող և «Ոսկե Գնդակի» ութակի դափնեկիր Լիոնել Մեսսին խոստովանել է, որ «Չիկագո Բուլսի» և ԱՄՆ-ի հավաքականի նախկին բասկետբոլիստ Մայքլ Ջորդանին համարում է պատմության մեծագույն մարզիկը։

«Ես կարծում եմ, որ երբ խոսքը վերաբերում է սպորտին, Մայքլ Ջորդանը լավագույնն է:

«Վերջին պարը» սերիալը դիտելուց հետո ես ոգեշնչվեցի և ավելին իմացա, թե ով է նա»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում SPORF-ը։