Լամին Յամալը՝ Լա Լիգայի օգոստոսի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը ճանաչվել է իսպանական Լա Լիգայի օգոստոսի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

Նախորդ ամիս 17-ամյա Յամալը մասնակցել է Իսպանիայի առաջնության չորս հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։

Չորս տուրից հետո «Բարսելոնան» 12 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։