Կիլիան Մբապպեն պատասխանել է քննադատություններին

Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» աստղ Կիլիան Մբապպեն կիսվել է իր կարծիքով ուրիշների վերաբերմունքի մասին։

«Ես հիմա այն փուլում եմ, որտեղ ուշադրություն չեմ դարձնում, թե ինչ են ասում իմ մասին։ Ես դուրս եմ գալիս խաղադաշտ ու ամեն ինչ անում եմ, որպեսզի օգնեմ թիմին հաղթել: Ինձ ամենաքիչը անհանգստացնում է այլ մարդկանց կարծիքը»,- 25-ամյա ֆրանսիացի հարձակվողի խոսքերն է փոխանցում Marca թերթը։