Հայտնի է Կոկեի ապագան «Ատլետիկոյում»

Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն հայտնել է, որ իսպանացի կիսապաշտպան և թիմի ավագ Կոկե Ռեսուրրեսիոնը կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։

«Կոկեն նոր պայմանագիր կկնքի «Ատլետիկոյի» հետ: Նա ակումբի լեգենդն է, և մենք միմյանց կարիք ունենք»,- Սերեսոյի խոսքերն է մեջբերում AS-ը:

Հիշեցնենք, որ Կոկեն «Ատլետիկոյի» կազմում հանդես է գալիս 2011 թվականի հունվարից։ Իսպանացու պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը:

Այս մրցաշրջանում Կոկեն արդեն անցկացրել է չորս հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։