«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն խոսել է «Ինտերի» և «Յուվենտուսի» խաղային վիճակի մասին, որոնց իր թիմը կհանդիպի Չեմպիոնների Լիգայի հիմնական փուլում։
«Մենք երկու տարի առաջ եզրափակչում խաղացինք «Ինտերի» հետ, թիմ, որը գերիշխում էր Իտալիայի առաջնությունում և շատ լավ էր խաղում:
«Յուվենտուսը» պետք է փոխեր իր փիլիսոփայությունը, թեև վստահ չեմ, կտեսնենք: Սրանք մեծ ակումբներ են, և մենք անհամբեր սպասում ենք այս հիանալի հանդիպումներին:
Կարո՞ղ են «Ինտերն» ու «Յուվենտուսը» պայքարել Չեմպիոնների Լիգայում հաղթանակի համար: Այսօր դեռ վաղ է խոսել այս մասին»,- Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն։