Հայտնի է, թե ով կմարզի «Ալ-Նասրը»

Իտալացի Ստեֆանո Պիոլին կդառնա սաուդյան «Ալ-Նասր» ակումբի նոր գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտնում է Okaz Sport-ը՝ հղում կատարելով Fatah Sport-ին։

Ըստ աղբյուրի՝ ներկայիս գլխավոր մարզիչ Լուիս Կաստրոն շուտով կլքի թիմը։

Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնությունում «Ալ-Նասրը» մեկնարկեց 1 հաղթանակով և 1 ոչ-ոքիով՝ երկու տուրից հետո զբաղեցնելով աղյուսակի 5-րդ հորիզոնականը։