Հայտնի է, թե ում հետ է Կիլիան Մբապպեն ամենամոտը «Ռեալում»

Տեղեկություններ են ի հայտ եկել, թե «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն որ ֆուտբոլիստի հետ է ամենամոտը։

Լրագրող Մարիո Կորտեգանայի խոսքով՝ Մադրիդի «Ռեալի» հանդերձարանում Մբապպեի ամենամտերիմ ընկերներն են Օրելիեն Չուամենին, Ֆերլանդ Մենդին և Էդուարդո Կամավինգան։ Բացի այդ, նաև Բրահիմ Դիասը դարձավ Մբապպեի լավ ընկերը։

25-ամյա Մբապպեն «Ռեալ» է տեղափոխվել անցած ամառ՝ ՊՍԺ-ից: «Լոս Բլանկոսի» կազմում հարձակվողը մասնակցել է հինգ հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, և դարձել երեք գոլի հեղինակ։