Հարձակվող Ռոդրիգոն խոսել է Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի իր խաղընկերոջ՝ Էնդրիկի մասին։
Երիտասարդ ֆուտբոլիստին, ով ամռանը տեղափոխվեց մադրիդյան ակումբ, թիմում սկսել են Բոբի անվանել, այն պատճառով, որ նրա կուռքը Բոբի Չարլթոնն է։
«Նա հիմա Բոբին է: Նա այլևս Էնդրիկը չէ։ Նրան լավ են ընդունել «Ռեալում», մենք լավ թիմ ունենք։
Մենք գիտենք նրա որակները և ինչպես նա կարող է օգնել մեզ։ Նա դարձավ Բոբի, այսքանը: Նա հանգիստ է ընդունում այդ փաստը: Նա ոչինչ չի կարող անել», – ասել է Ռոդրիգոն ESPN-ին։