«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պնդել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում երեք ֆուտբոլիստների պահել:
Խոսքը հարձակվող Անսու Ֆատիի եւ երկու կենտրոնական պաշտպանների՝ Ինիգո Մարտինեսի եւ Էրիկ Գարսիայի մասին է։ Ինչպես հաղորդում է Marca-ն, «Բարսելոնան» կարող էր բաժանվել նրանցից անցած ամառ, սակայն գերմանացի մարզիչը արգելափակել է գործարքները:
Հանս-Դիտեր Ֆլիկը գլխավորել է «Բլաուգրանան» ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ: