Կրիշտիանու Ռոնալդուն նշել է այն ֆուտբոլիստներին, ովքեր կարող են առաջիկա տարիներին նվաճել «Ոսկե Գնդակը»

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող, «Ոսկե Գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին թիմակից Ռիո Ֆերդինանդին տված հարցազրույցում նշել է այն ֆուտբոլիստներին, ովքեր մոտ ապագայում կարող են ստանալ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։

– Կիլիան Մբապեն առաջիկա մի քանի տարիներին կարող է նվաճել «Ոսկե Գնդակը»։ Միգուցե Հոլանդը, Բելինգհեմը…

– Իսկ Վինիսիո՞ւսը։
– Նաև Լամին Յամալը,- ասել է Ռոնալդուն YouTube-ի իր ալիքում նոր տեսանյութում։