Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, թե ինչով է «Ռեալը» տարբերվում մյուս թիմերից

Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Մադրիդի «Ռեալի» մասին։ Նա նշել է, որ մադրիդյան ակումբը գիտի, թե ինչպես հաջողության հասնել առանցքային դիմակայություններում։ Ռոնալդուն այժմ խաղում է Սաուդյան Արաբիայում։

««Ռեալի» բախտը Չեմպիոնների Լիգայում։ Ակումբը պատրաստ է մարտահրավերներին։ Ցանկացած դժվար իրավիճակում բոլորը դառնում են մեկ մարդ: Թիմը բնավորություն ունի։ Մեծ ճնշման տակ ակումբը կարող է վճռել հանդիպումների ելքը 90-րդ րոպեին»,- ասել է պորտուգալացին YouTube-ի իր ալիքում :