«Բավարիան» հետաքրքրված է «Ինտերի» առաջատարներից մեկով

Միլանի «Ինտերի» ձախ պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն կարող է տեղափոխվել «Բավարիա»:

Մյունխենյան ակումբը պոտենցիալ տարբերակներ է ուսումնասիրում Ալֆոնսո Դեյվիսին փոխարինելու համար, ում պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին: Ինչպես հաղորդում է Goal-ը՝ Calciomercato-ին հղումով, Բունդեսլիգայի գրանդը աչք է դրել Դիմարկոյի վրա։ Տրանսֆերը կարող է կայանալ հաջորդ ամառ։

Ֆեդերիկո Դիմարկոյի պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: Transfermarkt-ի փորձագետների կարծիքով՝ 26-ամյա իտալացու արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։