«Բավարիան» հայտարարել է Ջամալ Մուսիալայի հետ պայմանագիրը երկարաձգելու պատրաստակամության մասին

«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները մեկնաբանել է կիսապաշտպան Ջամալ Մուսիալի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունների ընթացքը։

«Մենք ցանկանում ենք, որ նա հնարավորինս երկար մնա մեզ հետ: Կարծում եմ՝ նա կարող է դառնալ հաջորդ Թոմաս Մյուլերը։ Նա կարող է մնալ առաջիկա 20 տարիներին»,- Հայների խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ վկայակոչելով լրագրող Մանուել Բոննկեին:

21-ամյա Մուսիալի պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի ամռանը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 130 միլիոն եվրո:

Կիսապաշտպանը «Բավարիայի» կազմում անցկացրել է 166 հանդիպում, դարձել 44 գոլի և 31 գոլային փոխանցման հեղինակ։