FourFourTwo. Ֆուտբոլի պատմության իտալացի լավագույն մարզիչների հնգյակը

Եվրոպական հայտնի հրատարակությունը հրապարակել է ֆուտբոլի պատմության իտալացի լավագույն մարզիչների վարկանիշային աղյուսակը, որը գլխավորում է Մադրիդի «Ռեալի» ներկայիս մարզիչ Կառլո Անչելոտտին։

«Գուցե Անչելոտտին պատմության մեջ ամենաազդեցիկ իտալացի մարզիչը չէ, բայց նա, անկասկած, ամենահաջողակն է։ Տակտիկապես ճարպիկ և բազմակողմանի։ Կառլոն տարբեր թիմերի հետ հարմարվելու վարպետ է և հետևողականորեն իր թիմերից լավագույն արդյունքներ է բերում մարդկանց կառավարման իր գերազանց հմտությունների շնորհիվ։

«Միլանի» և «Ռեալի» հետ Չեմպիոնների Լիգայի բազմակի հաղթող, Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը դարձավ նաև առաջին մարզիչը, ով նվաճեց չեմպիոնական տիտղոսները եվրոպական թոփ 5 լիգաներում՝ «Միլանի», «Ռեալ Մադրիդի», «Չելսիի», ՊՍԺ-ի և «Բավարիայի» հետ» – ասված է հրապարակման մեջ։

Իտալացի լավագույն մարզիչների հնգյակը՝ ըստ FourFourTwo-ի.

1.Կառլո Անչելոտտի
2.Ջովանի Տրապատոնի
3.Արրիգո Սակի
4.Ֆաբիո Կապելլո
5.Վիտորիո Պոցցո։