«Լիվերպուլի» և Հոլանդիայի հավաքականի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոստովանել է, որ ակնկալում է խաղալ ևս մեկ Աշխարհի առաջնությունում։
«Այո, ես ցանկանում եմ խաղալ ևս մեկ Աշխարհի առաջնությունում: Ես գիտեմ, որ դեռ ավելի քան լավն եմ: Ես «Լիվերպուլի» ավագն եմ, կայուն ֆուտբոլիստ և ֆիզիկապես ինձ հիանալի եմ զգում»,- Վան Դեյկի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
33-ամյա պաշտպանը Հոլանդիայի հավաքականի կազմում անցկացրած 75 խաղում խփել է 9 գոլ։ Իր կարիերայի ընթացքում Վան Դեյկը խաղացել է միայն 2022 թվականին Քաթարում կայացած Աշխարհի առաջնությունում։