«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին խոսել է ակումբում իր նպատակների մասին։ Մասնագետը կարևորել է գավաթների համար պայքարը։
Բելգիացին նշել է իր մարզչական փորձը.
««Բավարիայի նման մեծ ակումբում պետք է տիտղոսներ նվաճել: Բայց սա ինձ համար նորություն չէ։ Ես մեծացել եմ «Անդերլեխտում» հաղթական մշակույթի մեջ: Նույնիսկ «Բարնլիում»՝ ակումբում, որն ուներ Պրեմիեր Լիգայի երրորդ ամենափոքր բյուջեն, ես վճռական էի հաղթել յուրաքանչյուր խաղում»,- ասել է Կոմպանին La Dernière Heure-ին տված հարցազրույցում: