Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի C խմբի 1-ին տուրում մրցեց Լատվիայի դեմ։
Ալեքսանդր Պետրակովի սաները 4։1 հաշվով հաղթանակի հասավ։ Թիմի գոլերից մեկը հեղինակեց լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։
Ինչպես տեղեկացնում է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը, Վահան Բիչախչյանն Ազգերի Լիգայի մրցաշարերում իր 2-րդ գոլը խփեց, որը 5-րդն էր հավաքականի կազմում: Այդ մրցաշարում նա գոլերի հաշիվը բացել էր 2022թ. հունիսի 14-ին՝ գրավելով շոտլանդացիների դարպասը: