Անգլիական երկու գրանդ կփորձի գնել «Ռեալի» աստղին

Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Լիվերպուլն» ու «Արսենալը» ցանկանում են գնել Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Չուամենիին։

Նշվում է, որ մադրիդյան ակումբը չի ցանկանում ֆրանսիացուն վաճառել։ Ակումբը ֆրանսիացուն համարում է նախագծի կարեւոր մաս։

Օրելիեն Չուամենին Մադրիդի «Ռեալին» միացել է 2022 թվականին։ Ֆուտբոլիստն իսպանական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 93 հանդիպում։ Նա կարողացել է խփել 3 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։