«Ինձ երկու կես կանեն, եթե երկու տարում ընդամենը 30 գոլ խփեմ»․ Մոհամեդ Սալահ

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը խոսել է այն մասին, թե ինչպես է փոխվել եզրային ֆուտբոլիստների դերը ֆուտբոլում վերջին տարիներին։

«Վերջին մի քանի տարիների ընթացքում միանշանակ շատ բան է փոխվել։ Վինգերներն այժմ ավելի շատ գոլեր են խփում: «Ռոմայում» ես խփեցի, կարծում եմ, 30 գոլ երկու մրցաշրջանում: Հիմա նրանք ինձ երկու կես կանեն, եթե երկու տարում ընդամենը 30 գոլ խփեմ»,- ասել է Սալահը Պրեմիեր Լիգայի մամուլի ծառայությանը։

Ընդհանուր առմամբ, Մոհամեդ Սալահը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 352 պաշտոնական հանդիպում։ Դրանցում եգիպտոսցի ֆուտբոլիստը խփել է 214 գոլ և կատարել 92 գոլային փոխանցում։ Սալահի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը: