Իսպանական սուպերակումբն ընտրություն է կատարել Յուրգեն Կլոպի և Խաբի Ալոնսոյի միջև

Մադրիդի «Ռեալը» մտածում է նոր գլխավոր մարզիչ գտնելու մասին։ Թիմի ներկայիս մարզիչ Կառլո Անչելոտտին կարող է չավարտել պայմանագիրն ու հաջորդ ամառ մեկնել Սաուդյան Արաբիա։ Իտալացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ:

Ինչպես հայտնում է Todofichajes պորտալը, երկու հայտնի մասնագետներ հայտնվել են «արքայական» ակումբի հետաքրքրությունների շրջանակում։ Առաջինը Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն է։ Երկրորդ տարբերակը գերմանացի Յուրգեն Կլոպն է, ով «Լիվերպուլից» հեռանալուց հետո առանց աշխատանքի է։

Անցած մրցաշրջանում «Ռեալը» դարձավ Իսպանիայի չեմպիոն և ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի հաղթող։