«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Մատիաս դե Լիխտը, ով անգլիական ակումբին միացել է ամռանը, հավելյալ պատճառ է ներկայացրել, թե ինչու էր ոգևորված «կարմիր սատանաներին» միանալու համար:
«Ես գոհ եմ «Մանչեսթեր Յունայթեդ» իմ տեղափոխությունից նաև այն պատճառով, որ շատերը տեսնում են իմ խաղը: Պրեմիեր Լիգան ավելի շատ են դիտում, քան Բունդեսլիգան»,- Դե Լիգտի խոսքը մեջբերում է AFC Ajax-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
25-ամյա պաշտպանը մյունխենյան ակումբում է 2022 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 73 հանդիպման, որոնցում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Դե Լիգտի գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։