Հայաստանի ազգային հավաքականը երեկ 4:1 հաշվով վստահ հաղթանակը տարավ Լատվիայի նկատմամբ։ Մեր ընտրանու վինգեր Արթուր Սերոբյանը ամփոփել է հանդիպումն ու խոսել առաջիկա խաղից։
«Նախորդ ընկերական խաղում՝ Սլովենիայի դեմ նույնպես խաղացել էի ձախ եզրում։Իմ հարազատ դիրքը, ճիշտ է, աջ եզրն է, բայց ինձ համար ամենակարևորն այն է, որ առավելագույնս օգտակար լինեմ հավաքականին իմ լավ խաղով եւ կարծում եմայսօր ստացվեց եւ փորձում եմ ամեն ինչ անեմ, որպեսզի որ դիրքում մարզիչն ինձվստահի, արդարացնեմ սպասելիքները։
Նախորդ անգամ պարտվել էինք Լատվիային եւ այս խաղին շատ լավ էինքպատրաստվել, կարծում եմ՝ ստացվեց։ Այսօր ինչ պլանավորել էինք խաղից առաջ, կարողացանք կատարել
Կարծում եմ՝ շատ դրական է, որ հաղթեցինք եւ, ճիշտ է, շատ կարեւոր խաղ ունենքՄակեդոնիայի հետ եւ պատրաստվում ենք՝ ամեն ինչ անենք, որ նույնպես լավարդյունքի հասնենք այնտեղ»։