Թուրինի «Յուվենտուսի» եզրային Ֆիլիպ Կոստիչը մոտ է Ստամբուլի «Ֆեներբախչե» տեղափոխվելուն, հայտնում է իտալացի ինսայդեր Մատեո Մորետոն։
Ըստ աղբյուրի՝ կողմերը ներկայումս բանակցություններ են վարում և շատ շահագրգռված են, որ դրանք հաջողությամբ պսակվեն։ Ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Գալաթասարայը»։ Կոստիչը «Յուվենտուսի» գույները պաշտպանում է 2022 թվականի ամառվանից, մասնակցել է 87 հանդիպման, որոնցում դարձել է 3 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։