Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ հաջակցությույն իրենց նախկին կիսապաշտպան Իսկոյին։
Իսկոն, ով ներկայումս հանդես է գալիս «Բետիսում», վիրահատվել է: Անցած մրցաշրջանի Լա Լիգայի 36-րդ տուրի՝ «Լաս Պալմասի» հետ խաղում (2:2) ֆուտբոլիստը կոտրել էր ոտքը։
««Ռեալը» և ակումբի երկրպագուները ցանկանում են իրենց աջակցությունն ու սերը հայտնել մեր սիրելի մարդուն՝ Իսկոյին, ում հուսով ենք շուտով ապաքինված տեսնել, որպեսզի շարունակենք վայելել նրա կախարդանքը ֆուտբոլային դաշտում»,- ասվում է հաղորդագրությունում։