«Ռեալը» կարող է «Բարսելոնայից» խլել գերմանացի ֆուտբոլիստին

Լրատվամիջոցները հայտնում են, որ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Յոզուա Կիմիխի ծառայություններով։ Ֆուտբոլիստը դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում։ Նրա պայմանագիրը ավարտվում է 2025 թվականին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստին իր կազմում ցանկանում է տեսնել նաև «Բարսելոնան»:

Յոզուա Կիմիխը այս մրցաշրջանում 3 խաղ է անցկացրել «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում: Transfermarkt-ը գերմանացուն գնահատում է 50 միլիոն եվրո։