ՊՍԺ-ն կարեւոր որոշում է կայացրել թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ կապված: Ինչպես հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցերում, փարիզյան ակումբը բարձր է գնահատում 54-ամյա մասնագետին և աշխատում է նրա պայմանագրի երկարաձգման վրա։
Նշվում է, որ այս ամառ Լուիս Էնրիկեն ամբողջությամբ ներգրավված էր ՊՍԺ-ի տրանսֆերային աշխատանքում։ Իսպանացի մասնագետի գործող պայմանագիրը Ֆրանսիայի չեմպիոնի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը:
Լիգա 1-ի երեք տուրերից հետո ՊՍԺ-ն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հաջորդ հանդիպումը Լուիս Էնրիկեի թիմը կանցկացնի շաբաթ օրը՝ սեպտեմբերի 14-ին, «Բրեստի» հետ։