«Բարսելոնայի» աստղերից մեկը խուսափել է լուրջ վնասվածքից

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դանիել Օլմոն բաց կթողնի Ազգերի Լիգայի Շվեյցարիայի հետ հանդիպումը։

Սերբիայի հետ հանդիպման (0:0) վերջին րոպեներին Օլմոն փոխարինվեց։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, բուժզննման արդյունքներով հայտնի է դարձել, որ Օլմոյի հոդը չի վնասվել, դա ուղղակի ծանր կապտուկ է։ Սակայն նա, այնուամենայնիվ, բաց կթողնի հաջորդ հանդիպումը։