«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանը մեկնաբանել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ արտասահմանյան ակումբների կողմից իր նկատմամբ հետաքրքրությունը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ «Սևիլյան» ցանկանում է անվճար վարձակալել ֆուտբոլիստին մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը՝ մինչև 2027 թվականի հուլիսը 5 միլիոն եվրոյով գնելու իրավունքով, սակայն «երկաթուղայիններին» նման առաջարկը չի բավարարել։
– Կա՞ ինչ-որ խնդիր, որ չհաջողվեց տեղափոխվել եվրոպական ակումբ: Երկրպագուները անհանգստացած են, որ Դուք կարող եք այժմ անկում ունենալ Ձեր խաղում, ինչպես Չալովն էր, երբ նրա տեղափոխությունը Պրեմիեր Լիգա ձախողվեց:
– Ինչպես բազմիցս ասել եմ, ես իսկապես ցանկություն ունեմ մեկնելու Եվրոպա։ Այո, իսկապես, եղել են առաջարկներ դրսի ակումբներից, բայց այստեղ շատ կարևոր է ոչ թե որպես պարզապես գնալ թոփ-5 Լիգաների թիմերից մեկը, այլ այնտեղ մրցակցություն պարտադրել։ Ակումբները առաջարկներ արեցին, սակայն դրանք չէին համապատասխանում «Լոկոմոտիվին»։
Եթե նրանք իսկապես ինձ շատ ցանկանային գնել, միգուցե բարելավեին տրանսֆերի պայմաններն ու հասցնեին համաձայնության գալ ակումբի հետ։ Աշխատել եմ և շարունակում եմ աշխատել։ Անհանգստանալու և տխրելու ժամանակ չունեմ, քանի որ առջեւում խաղեր կան Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» կազմում։ Ես պարզապես կշարունակեմ աշխատել և կհավատամ լավագույնին»,- Թիկնիզյանի խոսքերն է մեջբերում Metaratings.ru-ն։