«Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նաիր Թիկնիզյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Ազգերի Լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրի Լատվիայի հետ հանդիպման, ինչպես նաև խոսել ներկայիս ֆիզիկական վիճակի մասին։
Հանդիպումն ավարտվեց մեր ընտրանու ջախջախիչ հաղթանակով՝ 4:1 հաշվով, Թիկնիզյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը և կատարեց գոլային փոխանցում։ Ռուսական Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնությունում նա 6 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։
«Իրոք, 79-րդ րոպեից ոտքերս կծկվում էին, սա իմ առաջին ամբողջական հանդիպումն է, իհարկե, լավագույնը ամառվանից հետո։ Միշտ հավատացել եմ, որ ֆուտբոլում ամենակարևոր պահերից մեկն է: Շատ շնորհակալ եմ մարզչին 90 րոպեվստահելու համար»,- ասել է ֆուտբոլիստը: