«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը ցանկանում է պահպանել թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային։
Լրագրող Սիմոն Մալոխի խոսքերով՝ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարները չեն հրաժարվում Գվարդիոլային նոր տասնամյա պայմանագիր կնքելու փորձից, չնայած այն հանգամանքին, որ մարզիչն ինքը ցանկություն չունի մնալ ակումբում:
Հաղորդվում է, որ շեյխ Մանսուրը հրամայել է «Մանչեսթեր Սիթիի» նախագահ Խալդուն ալ-Մուբարաքին ամեն ջանք գործադրել, որպեսզի հաջորդ ամառ Գվարդիոլան չհեռանա:
53-ամյա Գվարդիոլան անգլիական գրանդը գլխավորում է 2016 թվականից։ Իսպանացի մասնագետի գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի հունիսի վերջին։