Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի C խմբի 1-ին տուրում մրցեց Լատվիայի դեմ։
Ալեքսանդր Պետրակովի սաները 4։1 հաշվով հաղթանակի հասավ։ Թիմի գոլերից մեկը հեղինակեց սաուդյան «Ալ-Ֆաթեի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։
Ինչպես տեղեկացնում է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը, Լուկաս Սելարայանը բացեց գոլերի հաշիվն Ազգերի Լիգայի մրցաշարերում՝ խփելով հավաքականում իր 4-րդ գոլը։