Հայտնի է, թե որ ֆուտբոլիստն է ամենաբարձր աշխատավարձը ստանում Ա Սերիայում

Calcioe Finanza պորտալը կազմել է Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։

Ցուցակը կազմելիս հաշվի են առնվել զուտ (հարկերից հետո) աշխատավարձերը։

Վարկանիշը գլխավորել է Դուշան Վլահովիչը։ «Յուվենտուսի» հարձակվողը ստանում է տարեկան 12 միլիոն եվրո։

Երկրորդ տեղում Լաուտարո Մարտինեսն է («Ինտեր», 9 մլն եվրո), երրորդ տեղը կիսում են Հաքան Չալհանօղլուն («Ինտեր») և Նիկոլո Բարելլան («Ինտեր»)՝ 6,5-ական մլն եվրո։