Հայտնի է, թե ինչքան կպահանջվի Նեյմարից վերականգնվելու համար

Նեյմարի վերականգնման գործընթացը ձգձգվում է։

«Ալ-Հիլալի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվողին եւս 2 ամիս կպահանջվի վնասվածքից ապաքինվելու համար։ Նրա վերադարձը սպասվում է նոյեմբերին, հայտնում է As-ը։

Հիշեցնենք, որ Նեյմարը խաչաձեւ կապանների պատռվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել անցած տարվա հոկտեմբերից։