Կիրակի օրը՝ սեպտեմբերի 8-ին, Կոպենհագենում կայացավ Ազգերի Լիգայի A խմբի 2-րդ տուրի հանդիպումը, որտեղ Դանիայի հավաքականը հյուրընկալել էր Սերբիայի ընտրանուն։
«Պարկեն» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է տանտերերի օգտին 2։0 հաշվով։
Սերբիայի հավաքականի դարպասը մեկական գոլ խփեցին Ալբերտ Գրյոնբեկը (36-րդ րոպե) և Յուսուֆ Պոուլսենը (61-րդ րոպե):