«Կոմոյի» կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն խոսել է իտալական ակումբ իր տեղափոխության մասին։
«Ինձ համար մեծ պատիվ է աշխատել Սեսկ Ֆաբրեգասի գլխավորությամբ, նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն էր»,- ասել է կիսապաշտպանը AS-ին։
Սերխի Ռոբերտոն իտալական ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Կիսապաշտպանը նախկինում հանդես է եկել «Բարսելոնայում»: