Գերմանիայի հավաքականի ավագ Յոզուա Կիմիխը կարծիք է հայտնել, որ «Ոսկե Գնդակի» հավակնորդների թվում պետք է լիներ «Բավարիայի» իր թիմակից Ջամալ Մուսիալան։
Այս շաբաթ հայտնի դարձավ 2024 թվականի «Ոսկե Գնդակի» 30 հավակնորդների ցուցակը։
«Ես չեմ կարող հասկանալ, թե ինչու Մուսիալան չի հայտնվել «Ոսկե Գնդակի» հավակնորդների ցուցակում: Ես չգիտեմ, թե ինչ չափանիշներով են որոշում կայացվում։ Լավագույնները պետք է լինեն այս ցուցակում: Իսկ Ջամալը հաստատ նրանցից մեկն է։ Նա նորից ցույց տվեց դա»,- «Sky»-ի լրագրող Քերի Հոուն մեջբերում է Կիմիխի խոսքերը «X» սոցիալական ցանցում: