Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է անցած EURO-2024-ի մասին:
«Դիրքերում և մարտավարության մեջ շատ փոփոխություններ եղան, որոնց համար ժամանակ պահանջվեց: Եթե ես կարողանայի երկու գոլ խփել Հոլանդիայի հավաքականին, կարծում եմ, որ EURO-ն ինձ համար այլ կերպ կլիներ։
Դիրքի փոփոխությունն ինձ նյարդայնացրե՞լ է։ Դա մարզչի կողմից տակտիկական ընտրություն էր, որը պետք է հարգել, նույնիսկ եթե ամեն ինչ քեզ դուր չի գալիս։ Թիմը առաջին տեղում է: Սակայն սա իմ լավագույն մրցաշարը չէր»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է Telefoot-ը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիան կարողացավ դուրս գալ EURO-2024-ի կիսաեզրափակիչ, որտեղ 1։2 հաշվով պարտվել էր Իսպանիային ու լքել մրցաշարը։