Կիսապաշտպան Դեկլան Ռայսը հրաժարվել է Ազգերի Լիգայի Իռլանդիայի դեմ խաղում Անգլիայի հավաքականի ավագի թևկապից, երբ փոխարինվել է Հարի Քեյնը։ Ռայսը մեկնաբանել է այս որոշումը.
«Քեյնը փորձեց ինձ տալ թեւկապը, բայց Սթոունսը ավելի մեծ է և փորձառու: Ես ուղղակի ասացի Հարրիին. «Ջոնը հավանաբար ավելի արժանի է թեւկապին, քան ես»: Ես ասացի նրան, որ այն տա Ջոնին։ Վերջ։ Պետք չէ դրանից ավելին ինչ-որ բան անել։ Ջոնն ամենափորձառու ֆուտբոլիստներից է։ Նա սովորաբար ավագն է, երբ Հարին չի խաղում, ուստի դա ճիշտ որոշում էր»,- Ռայսի խոսքերն է մեջբերում Express-ը:
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը արտագնա խաղում 2։0 հաշվով հաղթել է Իռլանդիային։