Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի C խմբի 1-ին տուրում մրցեց Լատվիայի դեմ։
Ալեքսանդր Պետրակովի սաները 4։1 հաշվով հաղթանակի հասավ։ Թիմի գոլերից մեկը հեղինակեց ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Ինչպես տեղեկացնում է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը, Էդուարդ Սպերցյանն Ազգերի Լիգայի մրցաշարերում իր 3-րդ գոլը խփեց և Ալեքսանդր Կարապետյանի հետ 2-3-րդ տեղերն է բաժանում լավագույն ռմբարկուների ցանկում: Հավաքականում Սպերցյանի հաշվին արդեն 5 գոլ է գրանցված։