Դանի Կարվախալը ստիպված կլինի խաղալ «Ռեալի» պաշտպանության կենտրոնում

Մադրիդի «Ռեալում» բարդ կադրային իրավիճակ է ստեղծվել Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղից առաջ։

Մադրիդյան ակումբի հիվանդանոցում այս պահին 5 պաշտպան կա՝ Էդեր Միլիտաոն, Դավիդ Ալաբան, Ֆերլանդ Մենդին, Յակոբո Ռամոնը և Ժոան Մարտինեսը։ Այս առումով, բասկերի հետ առաջիկա խաղում Մադրիդի «Ռեալի» պաշտպանության կենտրոնում պետք է խաղա աջ պաշտպան Դանիել Կարվախալը Անտոնիո Ռյուդիգերի հետ, նշում է Marca-ն։

«Արքայական» ակումբում վնասվածքներ ունեն նաև կիսապաշտպաններ Ջուդ Բելինգհեմը, Օրելիեն Չուամենին, Էդուարդո Կամավինգան և Դանիել Սեբալյոսը։