Կատալոնական «Բարսելոնան» դեռևս հստակություն չի ստացել կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի և կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյի ապագայի վերաբերյալ:
Ըստ Mundo Deportivo-ի լրագրողների՝ «Բլաուգրանայի» ղեկավարները մտահոգված են, որ երկուսն էլ դեռ չեն կողմնորոշվել իրենց ապագայի հարցում: «Բարսելոնան» բանակցություններ է վարում Դե Յոնգի և Արաուխոյի ներկայացուցիչների հետ, սակայն առայժմ որևէ առաջընթաց չկա։
Եթե կողմերին չհաջողվի համաձայնության գալ, ապա կատալոնացիները պատրաստ կլինեն վաճառել նրանց։ Ռոնալդի և Ֆրենկիի պայմանագրերը «բլաուգրանայի» հետ նախատեսված են մինչև 2026 թվականի կեսերը: