«Բարսելոնան» անհանգստացած է Լամին Յամալի համար

«Բարսելոնան» մտահոգված է թիմի հարձակվող Լամին Յամալի հետ կապված իրավիճակով, ով Իսպանիայի հավաքականի խաղում բազմաթիվ հարվածներ է ստացել ոտքերին։

Ազգերի Լիգայի առաջին տուրի խաղում Իսպանիան չկարողացավ արտագնա հաղթանակ տանել Սերբիայի նկատմամբ (0:0):

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, կատալոնացի ղեկավարները դժգոհ են, որ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն չափազանց շատ է օգտագործում Յամալին և շարունակում է խաղացնել՝ չնայած ֆուտբոլիստի անհարմարությանը սրունքի հատվածում: