«Արսենալը» կարող է վաճառել իր կիսապաշտպանին

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Ժորժինյոն կարող է կարիերան շարունակել այլ առաջնությունում։ Ըստ The Sun-ի լրագրողների՝ իտալացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Ստամբուլի «Գալաթասարայը»:

Թուրքիայում տրանսֆերային պատուհանը դեռ բաց է, և այդ պատճառով կողմերը կարող են ավարտին հասցնել գործարքը։ 32-ամյա հենարանի շուկայական արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո։ Ժորժինյոյի գործող պայմանագիրը «զինագործների» հետ ավարտվում է հաջորդ ամառ:

Անցած մրցաշրջանում՝ Պրեմիեր Լիգայում, կիսապաշտպանը անցկացրել է 24 հանդիպում։ Ժորժինյոն երկու գոլային փոխանցում կատարեց և մեկ դեղին քարտ ստացավ։