Ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն, ով Թուրինի «Յուվենտուսից» հեռանալուց հետո ազատ գործակալ է, չի ցանկանում հեռանալ Եվրոպայից։ Ֆուտբոլիստը չի գայթակղվում Սաուդյան Արաբիայի շահութաբեր պայմանագրերից:
Ինչպես հայտնի է դարձել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյին, կիսապաշտպանը ակնկալում է պայմանագիր կնքել եվրոպական թոփ-5 առաջնությունների ակումբի հետ։ Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ֆրանսիացին ցանկանում է ուժերը փորձել Պրեմիեր Լիգայում։
29-ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուսում» հանդես է եկել 2019-2024 թվականներին։ Սերիա Ա-ի անցած մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: