«ՈւԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն թքած ունեն». Կևին դե Բրույնե

«Մանչեսթեր Սիթիի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն շարունակում է դժգոհել խաղային օրացույցից։

«Գուցե այս տարի ամեն ինչ լավ կլինի, բայց հաջորդ տարի խնդիր կլինի։

Խնդիրն այն է, որ ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն անընդհատ ավելացնում են հանդիպումների քանակը։ Մենք փորձում ենք ինչ-որ բան փոխանցել, բայց լուծում չենք կարողանում գտնել։

ՈւԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն թքած ունեն։ Փողը խոսում է նրանց փոխարեն»,- Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։