Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը և Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ջոնաթան Տան կարող են տեղափոխվել «Բարսելոնա»։
Նշվում է, որ Գերմանիայի հավաքականի երկու ֆուտբոլիստներն էլ ընդգրկված են կատալոնացիների տրանսֆերային ծրագրերում 2025 թվականին։
Երկու ֆուտբոլիստներն էլ ակումբների հետ գործող պայմանագրերի ավարտին են, և կատալոնական ակումբը ցանկանում է նրանց ձեռք բերել անվճար։
«Բարսելոնայի» ներկայիս գերմանացի մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ֆուտբոլիստների նկատմամբ։